«Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պետարգելոցներ կստեղծվեն![]() 8 հունիսի 2018 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում «Բջնի-ամրոց» պետական արգելոց կստեղծվի: Եվս մեկ պետական՝ «Սմբատաբերդ» արգելոց կստեղծվի նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս բնակավայրերում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում: «Բջնի-ամրոցի» տարածքը կկազմի 1,51 հեկտար, իսկ«Սմբատաբերդինը»՝ 2,35 հեկտար: Պատմամշակութային արգելոցների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ արգելոցների ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում: «Որոշումը բխում է նաև «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրից: Միաժամանակ, արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին», - նշվում է հիմնավորման մեջ: Բջնիի ամրոցը միջնադարյան հայկական ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկն է, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, համանուն գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերակառուցել են բերդը, այն դարձնելով միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ: Սմբատաբերդը (Ցաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5 դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |