Dundee-ի նախկին տնօրենը հայտարարել է 2015-ին բանակ ուղարկած դիզելի յուրացման մասին19 հունիսի 2018 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական «Dundee Precious Metals» ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը հայտարարել է 2015 թվականին իր կողմից բանակին նվիրած դիզելի յուրացման մասին։ «2015-թվականին, ՀՀ հարավում գտնվող X զորամասի հրամանատարի խնդրանքով 20 տոննա դիզվառելիք եմ ուղարկել նույն զորամաս որպես օգնություն ՀՀ Զինված ուժերին։ Որոշ ժամանակ անց ինձ տեղեկացրել են որ դիզվառելիքը երբեք զորամաս չի հասել, և հրամանատարի հրահանգով 20 տոննա դիզվառելիքը թափվել է այդ քաղաքի բենզինալցակայաններից մեկում, մնացածը թողում եմ ձեր ենթադրության։ Պատրաստ եմ վերադառնալ Հայաստան և ցուցմունք տալ այս հարցով», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ «Ոչ մէկը թող չզարմանա, որ ընկերությունը վնասով վաճառել ենք և հերացել Հայաստանից», - նշել է նա։ 2016 թվականին կանադական «Dundy Precious Metals» ընկերությունը վաճառել է Կապանի լեռնարարստացման կոմբինատը ռուսաստանյան Polymetal ընկերությանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |