Ֆերմերները շարունակում են բողոքել գործադիրի դիմաց. Սուպերմարկետները միս չեն գնում հարկերի պատճառով

Ֆերմերները շարունակում են բողոքել գործադիրի դիմաց. Սուպերմարկետները միս չեն գնում հարկերի պատճառով

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Ֆերմերները շարունակում են նախօրեին սկսած բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց. նրանք դժգոհում են սուպերմարկետների նկատմամբ հարկային վարչարարության խստացումից, ինչի հետևանքով չեն կարողանում իրացնել իրենց արտադրած միսը:

Ըստ նրանց, անասուններին մորթելու ժամանակն է, սակայն միսը սուպերմարկետներում իրացնելու խնդրի առաջ են կանգնել՝ կառավարության կողմից առևտրի խոշոր ցանցերին հարկային դաշտ բերելու հետևանքով:

Մի քանի շաբաթ առաջ Երևանի որոշ խանութներում միսը թանկացել էր ավելի քան 600 դրամով: Տնտեսվարողները թանկացումները պատճառաբանում էին այն հանգամանքով, որ այսուհետ օրենքի պահանջով պետք է 20% ԱԱՀ վճարեն: Թանկացումից մի քանի օր անց տասից ավելի սուպերմակտների ցանց վերադարձավ մսի մեկ կիլոգրամի համար նախկին գներին:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունը խուսափել է ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար:

Նույն սխեմայով է աշխատել նաև ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---