ԶԼՄ. Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետը հրաժարական է տվել

ԶԼՄ. Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. հարցը քննարկվելու է հուլիսի 6-ի Ավագանու արտահերթ նիստում, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կապան կատարած այցի ժամանակ հրապարակում հավաքված բազմությունը թույլ չի տվել քաղաքապետին ելույթ ունենալ: Իրավիճակը լարվել է, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի մեղադրանքներ է հնչեցրել Սյունիքի նախկին մարզպետի ու քաղաքապետի հասցեին:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է հարգել միմյանց ու լսել: Ի վերջո, վարչապետը լքել է Կապանի հրապարակը:

Ավելի վաղ, Հրազդան քաղաքի ավագանու նիստում միաձայն ընդունվել էր ավելի քան 15 տարի քաղաքը ղեկավարող՝ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի հրաժարականը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---