Արդիականացված ՄիԳ-29 կործանիչները համալրել են Էրեբունիի ռուսական ավիաբազան![]() 10 հուլիսի 2018 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդիականացված բազմաթիրախային կործանիչները համալրել են Էրեբունիում տեղակայված ռուսական ավիացիոն ռազմակայանը։ Ավիաբազա է բերվել 2 կործանիչ, հայտնում է ՌԴ Հարավային ռազմաշրջանի մամուլի ծառայությունը: Արդիականացված ինքնաթիռները թույլ կտան պաշտպանել օդային սահմանները ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում և կանոնավոր ուսումնական թռիչքներ իրականացնել միավորման մարտական պատրաստության ծրագրի նորմատիվներով: Միավորման ինժեներա-տեխնիկական կազմը մեկ ամսվա ընթացքում կհավաքի ինքնաթիռներն ու կկարգաբերի, որից հետո օդանավակայանում հատուկ կայանատեղիներ կհատկացվեն նոր ավիացիոն տեխնիկայի կայանման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |