Վայոց ձորում բացվել է Հայաստանի առաջին կոնտեյներ-հյուրանոցը27 հուլիսի 2018 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզում բացվել է Հայաստանում առաջին կոնտեյներ-հյուրանոցը՝ ճարտարապետական թարմ լուծումներով, «կանաչ» ուղղվածությամբ և ակտիվ տուրիզմի զարգացման տեսլականով: 10 համար ունեցող հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է, ինչի արդյունքում հնարավոր է եղել հետաքրքիր նախագիծ ստանալ: Չնայած տարբեր երկրներում նման պրակտիկա արդեն իսկ կա, գաղափարը Հայաստանում հաջողությամբ կյանքի է կոչվել առաջին անգամ: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հյուրանոցի հիմնադիր և գաղափարի հեղինակ Գևորգ Գասպարյանն ասաց, որ ինքն էլ ոգեշնչվել է արտասահմանյան փորձից ու որոշել նախաձեռնությունն իրականացնել Եղեգիս գյուղում: «Տեղանքի ընտրությունն ինչ-որ առումով պայմանավորված է այն հանգամանքով, որ Եղեգիսի կիրճը մեծ հետաքրքրություն է ներկայացնում արշավային ու ակտիվ տուրիզմի սիրահարների համար: Առհասարակ Վայոց ձորի մարզը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, և այստեղ հնարավոր է մի քանի օր տարբեր նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների զբաղեցնել՝ դասական տուրիզմից մինչև արշավային ու արտաճանապարհային տուրեր, հեծանվային ու լեռնադահուկային տուրիզմ՝ կախված եղանակից»,- ասաց Գասպարյանը:
«Յուրահատուկ ոճ ենք ստացել՝ հետաքրքիր լուծումներով, ավանդական ոչ մի ճարտարապետական ուղղության նման չէ: Սա նաև recycling-ի (վերամշակման) լավ փորձ է»: «Արևի» հյուրանոցի շենքը կառուցելիս օգտագործվել են միայն էկոլոգիապես մաքուր նյութեր, տուֆի մի քանի տարատեսակ ներքին հարդարման համար, փայտ, երկաթ ու ապակի, ձայնա- և ջերմամեկուսիչ նյութեր: Գասպարյանն ավելացրեց, որ մոտ ապագայում նախատեսում են հյուրանոցի տանիքին բացօթյա բար բացել: Շինարարության մեջ ներգրավվել են տեղի բնակիչները, և այսօր էլ համայնքային ներգրավումը նախագծի կարևոր բաղադիչներից է. աշխատակիցները եղեգիսցիներ են, սնունդը՝ միայն տեղական: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |