Սլավոնական ծագումով կնոջը թույլ չեն տվել մուտքը Բաքու «հայկական» արտաքինի պատճառով

Սլավոնական ծագումով կնոջը թույլ չեն տվել մուտքը Բաքու «հայկական» արտաքինի պատճառով

PanARMENIAN.Net - Սլավոնական ծագումով կնոջը թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան «հայկական» արտաքինի պատճառով: Այդ մասին պատմել է հայտնի բլոգեր Լենա Միրոն՝ հավելելով, որ Բաքվում որոշել են, որ իր ընկերուհին հայուհու է նման:

«Ընկերուհուս՝ խոշոր աչքերով սևահերի, հետ են ուղարկել Բավքի օդանավակայանի անձնագրային հսկողության բաժնից: Նա Ադրբեջան էր մեկնել տեսարժան վայրեր այցելելու՝ զբոսնելու, հյուրանոցներում ու ռեստորաններում գումար ծախսելու: Բայց, պարզվեց, որ նրա գումարները պետք չեն ադրբեջանցիներին: Ինչո՞ւ: Շատ ծիծաղելի է, բայց ադրբեջանցի սահմանապահների մի ամբողջ կոնսիլիում որոշում էր՝ նման է ընկերուհիս հայուհու, թե ոչ: Ի վերջո որոշեցին, որ նման է: Շնորհակալություն, որ բանտ չեն նստեցրել»,-գրել է բլոգերը:

Ըստ Միրոյի, մեծ աչքերից և սև մազերից բացի, նրա ընկերուհու արտաքինում ոչ մի հայկական բան չկա՝ նա սլավոնական ծագում ունի, ծնողները Լեհաստանից են և Բելառուսից:

«Երեխան էլ է հայի նման»,-հայտարարել են զգոն ադրբեջանցի սահմանապահները՝ նայելով ընկերուհուս կապույտաչյա դստերը, որի հայրը գերմանացի է:

«Ո՞վ կարող է Բաքվում երաշխավորել, որ դուք հայ չեք»: Այդպես 3 ժամ տանջել են ընկերուհուս, բայց այդպես էլ թույլ չեն տվել մուտքն Ադրբեջան»,-գրել է բլոգերը: Միրոն նշել է, որ հայկական ծագումով կամ հայկական ազգանուն ունեցող մարդկանց թույլ չեն տալիս մուտքն Ադրբեջան: Միրոն որպես օրինակ նշել է երգչուհի Զառա Մգոյանի հետ կապված պատմությունը, որին հրավիրել էին Բաքվում կայանալիք փառատոնին:

«Ադրբեջանցիները վրդովված են: Նախ ազգանունն է հայկական: Հետո ինչ, որ եզդի է, ոչ թե հայ: Թքած, որ Ռուսաստանում է ծնվել: Եվ հետո՝ հայկական երգ ունի երգացանկում: Բաքվեցի հանդիսատեսը խոստանում է բոյկոտել Զառայի համերգը: Իսկ ես կարծում եմ, որ սահմանապահներն ընդհանրապես կարող է թույլ չտան նրան մուտք գործել երկիր: Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ հայերն անցանկալի անձինք են»,-նշել է Միրոն:

Բլոգերին զարմացնում է այդ երևույթը: «Ոչ, ոչ, ես իհարկե հիշում եմ Լեռնային Ղարաբաղի մասին, երբ փոքր Հայաստանը հաղթեց մեծ Ադրբեջանին: Վիրավորական է երևի, բայց դա քաղաքական գործիչների խաղերն են, որոնցից տուժել են ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև հայերը: Հասարակ ժողովո՞ւրդն ինչու է այդքան չարացած: Գուցե բավակա՞ն է արդեն այդպես վարվել: Ի՞նչ եք կարծու»,-գրել է Միրոն:

Ընթերցեք նաև.Երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու՝ սկանդալի պատճառ ադրբեջանցի օգտատերերի շրջանում

 Ուշագրավ
Ըստ նրա, Հայաստանը դա պետք է անի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով
Ըստ նրա՝ Արևմուտքը փորձում է մխրճվել ՌԴ մասնակցությամբ ձեռք բերված ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների մեջ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
---