ԱՄՆ Պետդեպարտամենտը դժգոհ է Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության զարգացումից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ 2007 թվականի զեկույցում առանձնակի տեղ է հատկացված Իրանի եւ Հայաստանի զարգացող հարաբերություններին: Մասնավորապես, հիշատակվում է Իրանի նախագահի հոկտեմբերին կայացած այցը Հայաստան եւ Իրանի պաշտպանության նախարարի նոյեմբերյան այցը: «Դիվանագիտական հարաբերությունների զարգացումից բացի, այդ այցերի նպատակն էր երկկողմ հարաբերությունների ամրապնդումը էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում: Սերտ հարաբերություններն Իրանի հետ ստիպում են Հայաստանին ձեռնպահ մնալ Թեհրանին հրապարակայնորեն քննադատելուց եւ թույլ չեն տալիս, որ Հայաստանը միանա այն երկրներին, որոնք պահանջում են ՄԱԿ-ից պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ»,-ասվում է պետդեպարտամենտի զեկույցում:



Ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ապա Պետդեպարտամենտի զեկույցում ասվում է, որ չնայած նրան, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր հակաահաբեկչական ներուժը եւ ընդլայնում է համագործակցությունն այդ ոլորտում ԱՄՆ-ի եւ միջազգային կազմակերպությունների հետ, աշխարհագրական դիրքը, թափանցիկ սահմաններն ու ազատ վիզային ռեժիմը հնարավորություն են ստեղծում թրաֆիկինգի, փողերի լվացման եւ թմրանյութերի տեղափոխման համար: Բացի այդ, կառավարության կոռումպացվածությունը, կազմակերպված հանցավորության եւ ստվերային տնտեսության առկայությունը Հայաստանը պոտենցիալ խոցելի են դարձնում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման համար»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---