Օգոստոսի 23-ին ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի Տավուշ

Օգոստոսի 23-ին ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը  կմեկնի Տավուշ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հերթափոխի հետ հանդիպել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը:

«Ոստիկանության զորքերը առանձնանում են իրենց կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասել է ոստիկանության պետը:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---