ԱՄՆ բժիշկներն անվճար կվիրահատեն արցախցիներին![]() 6 սեպտեմբերի 2018 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ից Արցախ ժամանած բարձրակարգ բժիշկների խումբն «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով հետազոտություններ և վիրահատություններ կիրականացնի: Այդ մասին հայտարարել է Արցախի առողջապահության նախարարությունը, հայտնում է Արցախպրեսը: Բժիշկներն Արցախ կայցելեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ամերիկյան առաջատար Adventist Health Glendale բժշկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը: ԱՄՆ-ից ժամանած բժիշկ մասնագետների կողմից կիրականացվի ընդհանուր և անոթային վիրաբուժական, ակնաբուժական (կատարակտ), վնասվածքային օրթոպեդիկ, ինվազիվ նյարդային (պարանոցի անոթներ), ինվազիվ սրտաբանական միջամտություններ, ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան հոդի և ուսային հոդի արթրոսկոպիա, էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա, ինչպես նաև գինեկոլոգիական վիրահատություններ: Մինչ վիրահատությունները պետք է հետազոտությունները նախապես իրականացնել: 2017-ին ֆրանսիական «Հայ-մեդ» կազմակերպության օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել է անվճար ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև կատարել վիրահատություններ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |