ՊՆ ղեկավար. Սիրիա 100 ռազմական մասնագետ կմեկնի![]() 12 սեպտեմբերի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Սիրիա մեկնող ՀՀ զինված ուժերի անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը նշել է, որ խոսքը շուրջ 100 ռազմական մասնագետներից բաղկացած ստորաբաժանման մասին է, հայտնում է Panorama.am-ը: «Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության անձնակազմ է ներգրավված լինելու»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից։ Նախարարը տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է նաև, որ ՌԴ հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ մարդասիրական նախագիծ է իրականացվելու, որն իր բնույթով աննախադեպ է լինելու:Առաքելության հիմնական շարժառիթը Սիրիայի Հալեպ քաղաքի հայությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |