Սիսիանի ԲԿ-ն չի լուծարվի![]() 14 սեպտեմբերի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած կճանաչվի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ ««Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» որոշումը: Հիմնավորման մեջ նշվում է, որ բժշկական կենտրոնի լուծարման գործընթացը հանգեցրել էր տարածաշրջանի բնակչության և ընկերության աշխատողների դժգոհությանը: «Նշված որոշման հիման վրա ընկերության լուծարման արդյունքում տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացը նախատեսվում էր իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի կողմից, որի պարագայում, հաշվի առնելով առկա դժգոհությունները, նշված գործընթացի իրականացումը ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի կողմից նպատակահարմար չէ», - ասվում է հիմնավորման մեջ: Նշվում է նաև, որ կառավարության այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դրանում նախատեսված որևէ գործողություն չի իրականացվել, որի արդյունքում ներկայացված որոշման նախագծի ընդունման դեպքում որևէ լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն չէր առաջացնի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |