ԱԳՆ-ն հերքում է. Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել

ԱԳՆ-ն հերքում է. Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի զանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հետ վերադարձնել ՀՀ սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման հեռախոսազանգ չի եղել», - ասել է Բալայանը։

Ավելի վաղ, թուրքական մամուլը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ թուրքական մամուլի, հեռախոսազանգի պատճառը հայ-թուրքական սահմանին գտնվող Կարսի գյուղերից մեկի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենն է եղել։

Ումութ Ալին հայ-թուրքական սահմանը հատել է հուլիսի 24-ին։ Ըստ թուրքկան աղբյուրների, նա արածեցնելու է տարել անասուններին, որոնք անցել են սահմանը, նրանց հետ բերելու նպատակով տղան հատել է սահմանը, հայտնվել Հայաստանում և ձերբակալվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---