Երևանցիներն ավագանի են ընտրում![]() 23 սեպտեմբերի 2018 - 08:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Երևանի բնակիչներն ընտրում են քաղաքի ավագանին։ Ընտրություններն առաջին խոշոր կամարտահայտությունն են լինելու ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» ու երկրում կայացած իշխանափոխությունից հետո։ Նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն, ով ընտրվել էր 2017 թ․ մայիսի ընտրությունների արդյունքներով, հրաժարական էր ներկայացրել հուկիսի 9-ին, ինչից հետո ավագանին սահմանված կարգով չէր հավաքվել նոր քաղաքապետ ընտրելու։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր Ծիրանին», «Ժառանգությունը», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00: Վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848343 ընտրող։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |