ԱԳ նախարար. ՀՀ-ն արտաքին հարաբերություններում որդեգրել է շարունակականության սկզբունքը![]() 28 սեպտեմբերի 2018 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր ներգրավվածության սկզբունքները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ հանդիպմանը՝ ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները: Նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների, մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտինը և Էնդրյու Շոֆերը հայտարարությամբ են հանդես եկել սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին և համատեղ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը փոխզիջումներ կպահանջի բոլոր կողմերից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |