Ազնավուրի հոգեհանգստին հայերեն երգած զինվորականը ելույթ կունենա Երևանում

Ազնավուրի հոգեհանգստին հայերեն երգած զինվորականը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված մեծ շանսոնիեի հիշատակին:

Համերգին կմասնակցեն հայ էստրադային և օպերային երգիչները, որոնք կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն,ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը, հայտնում է մշակույթի նախարարության կայքը:

Դելվերը կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ համերգին կմասնակցի նաև Վարդան Պետրոսյանը, որը 5 տարի ելույթո չի ունեցել Երևանում: Այդ մասին հայտարարել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:

Փարիզում Ազնավուրին Ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ Հաշմանդամների պալատի բակում Ելիսեյան պալատի երգչախմբի անդամԺերեմի Դելվերիկատարմամբ հնչել է հայերեն երգը, որը հուզել էր բոլորին բոլորին։ Երգը «Հայկական վալս» երգն էր, որը ծանոթ չէր հայաստանյան լսարանին:

«Հայկական վալս» երգի օրիգինալ տարբերակը կատարել է Bratsch խումբը, որի հիմնադիրն է կիթառահար Դեն Ղարիբյանը։

 Ուշագրավ
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել