Վրաստանում նոր ռազմական օդանավակայան կկառուցեն![]() 13 նոյեմբերի 2018 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը մտադիր է զինված ուժերի համար նոր ռազմական օդանավակայան կառուցել Թբիլիսիի արվարձանում գտնվող Վազիանի ռազմակայանում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեվան Իզորիան ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության հրամանատար Սթիվեն Լայսոնի հետ հանդիպմանը Թբիլիսիում: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև Վրաստանի և ԱՄՆ ռազմավարական գործակցությանն առնչվող հարցեր, Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման, երկրի պաշտպանության պատրաստականության ծրագրի (GDRP) իրականացմանն առնչվող խնդիրներ, հայտնում է «Sputnik Գրուզիան»: 2018-ի մայիսին Վազիանիի ռազմակայանում բացվել է Մարտական պատրաստության կենտրոն՝ գերմանական Հոհենֆելս բազայի նմանությամբ, որը նախատեսված է վրաց զինվորականների ուսուցման համար GDRP ծրագրի շրջանակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |