«Գազպրոմ Արմենիա»-ն անհեթեթ է համարում ՊԵԿ հայտարարությունն ընկերության՝ հարկերից խուսափելու մասին![]() 15 նոյեմբերի 2018 - 10:36 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեկնաբանել է նոյեմբերի 15-ին պետեկամուտների կոմիտեի հայտարարությունը ընկերության՝ միլիարդավոր հարկերից խուսափելու վերաբերյալ։ Ընկերությունն իր հայտարարությունում անհեթեթ է անվանել ՊԵԿ կողմից հրապարակած եզրահանգումները։ Ըստ ընկերության, հոկտեմբերի 1-ից ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում, որը փաստացի ընթացքի մեջ է առ այսօր: «ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել: Փոխարենը, առանց Ընկերության հետ քննարկելու կամ Ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված համեմատական հետազոտությունները կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ն նաև նշում է, որ, հաշվի առնելով ՊԵԿ որդեգրած հրապարակային գործելաոճը, մամուլի ասուլիս է գումարելու՝ հրավիրելով դրան նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար։ Ըստ ՊԵԿ-ի,«Գազպրոմ Արմենիա»-ի թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասով կատարված համեմատական հետազոտությունների վերաբերյալ տվյալները: Մասնավորապես, ՊԵԿ հայտարարությունում նշվում էր, որ որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |