Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի դեսպանության անձնակազմին Եղիսաբեթ Թագուհու ծննդյան օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագաhը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում բրիտանական ներդրումների խրախուսմանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---