Արցախն ու Մերձդնեստրը փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ կբացեն24 նոյեմբերի 2018 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Արցախն ու Մերձդնեստրը փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ կբացեն: Նոյեմբերի 23-ին Ստեփանակերտում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև համապատասխան համաձայնագիրը։ Նոյմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պատվիրակության հետ՝ ՄՄՀ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նախօրեին ստորագրված համաձայնագիրը: Կողմերի գնահատմամբ՝ համաձայնագիրը կլրացնի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բազան և կարևոր քայլ կհանդիսանա տնտեսության ոլորտում կայուն փոխգործակցության հաստատման համար։ ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների և թե՛ պետական կառավարման համակարգի այլ մարմինների միջև, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը նաև քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունների և համատեղ գործնական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |