ՏՄՊՊՀ-ն խիստ վերահսկողության է անցել գերիշխող ապրանքաշուկաներում![]() 26 դեկտեմբերի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Ամանորին ընդառաջ անցնում է առավել խիստ վերահսկողության՝ գերիշխող ապրանքային շուկաներում: Վերահսկողությունն իրականացվելու է հակամրցակցային գործողությունների, շուկա մուտքի խոչընդոտների ինչպես նաև գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է նաև անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր, տարվա ընթացքում կատարվող շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի և դիտանցումների փոխարեն, հանձնաժողովը անցնում է ամենօրյա ռեժիմի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերիշխող տնտեսվարողներին հորդորում է գործել բարեխիղճ և զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Հանձնաժողովի աշխատանքային խումբը խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետևելու է մինչ Ամանոր և նաև հետտոնական օրերին՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը: Մրցակցության կանոնների խախտման այնպիսի դեպքեր հայտնաբերելիս, որոնք կվնասեն սպառողի կամ բարեխիղճ տնտեսվարողների շահերին, հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |