Փաշինյան․ 2018-ին սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ է եղել

Փաշինյան․ 2018-ին սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ է եղել

PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ-ում գրանցվել է սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Այս մասին է գրել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Սա կարևոր ցուցանիշ է: Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի եւ խստագույն պատասխանատվության», - գրել է նա:

Ըստ պաշտոնական վիճակագրության, ցայսօր ամենաքիչ սպանություններով տարին 2010-ն էր (41 միջադեպ)։ ԱՎԾ տվյալներով, 2018-ի հունվար-հոկտեմբերին էղել է 34 սպանություն։ Մամուլի հրապարակումների համաձայն, առնվազն ևս 5 սպանություն տեղի է ունեցել նոյեմբեր-դեկտեմբերին։ Դրանք են Գյումրիում՝ ռուս զինծառայողի կողմից, տարեց կնոջ սպանությունը, Տավուշում տեղի ունեցած մոր ու որդու սպանությունը, Երևանում կնոջը ծեծելով սպանելն ամուսնու կողմից և դանակահարությամբ սպանության 1 դեպք։ Ընդամենը՝ առնվազն 39 դեպք, 2010-ի ցուցանիշից պակաս է 2-ով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---