Հոլանդացի քաղաքական գործիչը մտադիր է նկարահանել «Ֆիտնա» հակաիսլամական կինոնկարի շարունակությունը 3 հուլիսի 2008 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Գիրտ Վիլդերսը մտադիր է նկարահանել «Ֆիտնա» հակաիսլամական կինոնկարի շարունակությունը: Նկարահանումները վերսկսելու մասին որոշումը Վիլդերսը կայացրել է այն բանից հետո, երբ Նիդերլանդների Արդարադատության նախարարությունը հրաժարվել է նրա դեմ գործ հարուցել միջկրոնական ատելություն սերմանելու համար: Ինտերնետում ֆիլմի հայտնվելուց հետո Գ. Վիլդերսի դեմ ավելի քան քառասուն բողոք է ստացվել ինչպես մահմեդական, այնպես եւ ոչ մահմեդական կազմակերպությունների կողմից: Հայտնի է, որ եթե հոլանդացի քաղաքական գործիչը իրականացնի իր մտահղացումը, նրան կրկին կփորձեն պատասխանատվության բերել դատարանի միջոցով, հաղորդում է Islam News-ը:Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան նիդերլանդական դատախազությունը հայտնել է, որ Վիլդերսին քրեական պատասխանատվության չեն ենթարկի իր հակաիսլամական «Ֆիտնա» կինոնկարի համար եւ այլ հակաիսլամական արտահայտությունների համար: Դատախազության կարծիքով, Վիլդերսի արտահայտությունները ատելության կամ խտրականության կոչեր չեն, քանի որ դրանք ուղղված են իսլամի դեմ, այլ ոչ թե մահմեդականների: Որեւէ կրոնի քննադատությունը չի հակասում Նիդերալնդներում գործող խտրականության արգելքին: «Ֆիտնա» կինոնկարը տեղադրվել է Ինտերնետում 2008 թվականի մարտի 27-ին: Վիլդերսը գնաց այդ քայլին, չնայած հոլանդական կառավարության խնդրանքներին. ֆիլմում քննադատվում է Ղուրանը եւ Իսլամի որոշ դրույթներ: Քանի որ խոշորագույն հոլանդական ինտերնետային ԶԼՄ-ները հրաժարվել են ցուցադրել կինոնկարը, Վիլդերսն օգտագործել է բրիտանական կայքը, որի միջոցով ցանկացած մարդ կարող է իր ստեղծած տեսագրությունը ցուցադրել: Ժապավենը վրդովմունքի ալիք բարձրացրել մահմեդական աշխարհում, ով Նիդերլանդների այդ քայլը գնահատեց որպես «մահմեդականների կրոնական զգացմունքների ոտնահարում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |