ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին![]() 30 մարտի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է մաեստրոյի հետ: Այդ մասին Թաթոյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին: Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները», - ասվում է գրառման մեջ: Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ մշակույթի նախարարության պրզաբանման, 2017-ին Օրբելյանի նշանակվել է օրենքի խախտմամբ: Օրբելյանը դիմելու է դատարան: Օրբելյանի խոսքով, ինքը նախապես տեղեկացված չի եղել որոշման մասին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |