Turkish Daily News. Աբդուլլահ Գյուլը հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց կգրանցվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստ է այցելել Երեւան, հույս ունենալով, որ ինչ-որ առաջընթաց կգրանցվի Հայաստանի հետ սառեցված հարաբերություններում: Նման կարծիք է հայտնել Turkish Daily News-ի վերլուծաբան Բարչին Յինանչը «Թուրքիան պատրաստվում է նոր դարաշրջանի Հայաստանի հետ հարաբերություններում»:



«Սեպտեմբերի 6-ին Երեւանում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք խաղը դիտելու նպատակով Թուրքիայի նախագահին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հղած հրավերը ավելի շատ զգուշավոր ռազմավարության մաս է, քան զուտ բարի կամքի դրսեւորում»,-գրում է թուրք վերլուծաբանը եւ մեջբերում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերն, ըստ որի, ՀՀ նախագահի հրավերից հրաժարվելը կարող էր նշանակել, որ թուրքական կողմը փակ է Երեւանի հետ երկխոսության համար եւ հայկական նախաձեռնության հանդեպ Թուրքիայի անհադուրժողական վերաբերմունքի տպավորություն կստեղծեր:



Ըստ Բարչին Յինանչի, վերջերս Կովկասում առաջացած լարվածությունը լրացուցիչ պատճառ է Թուրքիայի նախագահի Հայաստան այցելության համար: «Այն փաստը, որ Ռուսաստանն ավելացրեց իր զորավարժությունների տարածքը, հորդորեց Անկարային հանդես գալ «Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ: Թուրքիան հուսով է, որ այդ նախաձեռնության շնորհիվ նա կկարողանա նույնպիսի դեր ստանձնել տարածաշրջանում, ինչպես Ռուսաստանը, քանի որ Մոսկվան գնալով ամրապնդում է իր ներկայությունը Կովկասում»,-գրում է վերլուծաբանը եւ ընդգծում, որ Երեւանի հետ երկխոսության բացակայությունը կարող է վնասել այդ նախաձեռնության արդյունավետությանը: Ըստ նրա, Գյուլի այցը Հայաստան կարող է զգալի փոփոխությունների հանգեցնել Անկարայի քաղաքականության մեջ` հարեւան երկրի մեկուսացման հարցում:



«Թուրքիայի նախագահի այցը Երեւան պետք չէ ընկալել որպես մեր դիրքորոշման փոփոխություն Լեռնային Ղարաբաղի կամ Ադրբեջանի հարցում: Չնայած նրան, որ Բաքվում ուրախ չեն այդ այցին, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը երբեք չի հայտարարել, թե Գյուլը չպետք է Երեւան մեկնի»,-մեջբերում է Յինանչը բարձրաստիճան թուրք պաշտոնյաի խոսքերը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---