Ամերիկյան փորձագետը գտնում է, որ մինչեւ նոյեմբեր Թուրքիայում պետական հեղաշրջում է կատարվելու

PanARMENIAN.Net - Թուրքիայում լուրջ են վերաբերվում «Էրգենեկոն» կազմակերպությանն ԱՄՆ-ի մասնակցության մասին դրույթին: Այդ մասին հայտնել է ամերիկյան Հադսոնի Ինստիտուտի եվրոասիական բաժնի տնօրեն Զեյնո Բարանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն անհանգստացած է առաջին հերթին Թուրքիայի հետագա հեռանկարներով. արդյո՞ք այդ երկիրը կշարունակի գնալ լիբերալ դեմոկրատիայի ճանապարհով, թե՞ կշրջվի դեպի Իրանի կամ Ռուսաստանի նմանությամբ վարչակարգի, երբ հակաարեւմտյան եւ հակալիբերալ տրամադրությունները գերիշխում են ոչ միայն ժողովրդի, այլեւ քաղաքական էլիտայի շրջանում: «Էրգենեկոնի» գործը այդ անցանկալի միտման արտահայտությունն է, բայց ոչ միակը»,- գտնում է Բարանը: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ «50%-անոց հավանականությամբ կարելի է խոսել Թուրքիայում մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները հեղաշրջման մասին», գրում է թուրքական Sabah թերթը:



«Էրգենեկոն» կազմակերպությունը, որը բաղկացած է թուրք բարձրակարգ զինվորականներից եւ քաղաքական գործիչներից, պետական հեղաշրջման մեջ է մեղադրվում: Ներկա պահին ձերբակալված են կազմակերպության մոտ 100 անդամներ, որոնք պետք է դատարանի առջեւ կանգնեն: Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանը «Էրգենեկոնը» ահաբեկչական կազմակերպություն է համարում: Որոշ փորձագետներ գտնում են, որ կազմակերպության գլխավոր նպատակը իսլամիստների արգելումն ու վերադարձն է քեմալիզմին` աշխարհիկ Թուրքիային:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---