Բաքուն հավանություն չի տվել ԱԳ հռչակագրին. Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետ չուներ14 մայիսի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Բրյուսելում կայանալու է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ բարձր մակարդակի խորհրդաժողովը, որին մասնակցելու են Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ղեկավարներն ու ՀՀ, Ադրբեջանի և Բելառուսի ԱԳ նախարարները: Եվրամիությունը հանդիպմանն ընդառաջ հանդիսավոր հռչակագիր էր պատրաստել կոնֆերանսի մասնակիցների համար, սակայն Բաքուն հրաժարվել է հավանություն տալ դրան՝ պահանջելով ընդգրկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետը: Այսինքն, Ադրբեջանն ակնկալում էր, որ «բոլոր անդամ երկրները փաստացի սատարեն ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,-գրում է ՏԱՍՍ-ը: Ուստի՝ կոնֆերանսի ավարտին հանդիպումը նախագահող Եվրամիությունն ուղղակի եզրափակիչ հայտարարություն կտարածի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում, որտեղ նրանք հրավիրված էին մասնակցելու Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |