«Գահերի խաղի» երկրպագուները պահանջում են եզրափակիչ եթերաշրջանի նոր տարբերակ նկարահանել

«Գահերի խաղի» երկրպագուները պահանջում են եզրափակիչ եթերաշրջանի նոր տարբերակ նկարահանել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» երկրպագուները պահանջում են եզրափակիչ եթերաշրջանի նոր տարբերակ նկարահանել: Համապատասխան խնդրագիրը հայտնվել է Change.org կայքում:

«Դևիդ Բենիոֆն ու Դենիել Բրետ Ուայսն ապացուցեցին, որ բավականաչափ հմուտ սցենարիստներ են, երբ չունեն բնօրինակը (այսինքն՝ գրքերը), որին կարելի է անդրադառնալ: Սերիալն արժանի է այնպիսի եզրափակիչ եթերաշրջանի, որն իմաստ կունենա»,-ասվում է խնդրագրում:

Խնդրագիրն արդեն ավելի քան 250,000 հանդիսատես է ստորագրել:

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 14-ին: Երկրպագուներն արդեն բազմիցս դժգոհություն են հայտնել նոր սերիաների սյուժեի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել այն բացթողումներին, որոնք թույլ են տվել սերիալի հեղինակները:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---