ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերանա23 մայիսի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: ՀՀ կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8430 քաղաքացի, իսկ մեկնել՝ 8450 քաղաքացի: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ «Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում գործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում ՀՀ շահերին առնչվող հարցերի կապակցությամբ», - ասվում է նախագծում: Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր երկիրը աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Նա ասել էր նաև, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ կատարված ողբերգական դեպքերը: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Շվաբե․ Ադրբեջանը պարտավոր է կատարել ԵԽԽՎ կանոնները Նշվել է, որ Ադրբեջանը պետք է կատարի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանոնները առանց «եթեների» ու «բայցերի» Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակման անհրաժեշտությունը Այդ մասին նա խոսել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ Փարիզը դատապարտել է Ադրբեջանում իր քաղաքացու դատավճիռը, որին 3 տարով ազատազրկելու են գրաֆիտիի համար Ֆրանսիան քննադատել է իր քաղաքացու հանդեպ «կամայական և խտրական վերաբերումքը» Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնյան, դպրոցներից մեկի տնօրենը և տեղակալը Ձերբակալությունները տեղի են ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում |