Երևանում ժամանցի այգի կկառուցվի. Վերջին սերնդի եվրոպական կարուսելներ կլինեն

Երևանում    ժամանցի   այգի կկառուցվի.  Վերջին սերնդի  եվրոպական կարուսելներ կլինեն

PanARMENIAN.Net - Երևանում ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի կկառուցվի, որտեղ կգործեն վերջին սերնդի եվրոպական արտադրության կարուսելներ։

ՀՀ կառավարությանը Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում «Պարկ գրուպ» ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր մոտ 7.5 մլրդ դրամի չափով ներդրում: 1-ին փուլի գործարկումը նախատեսվում է 2019 թվականի 4-րդ եռամսյակում։

Ներկա պահին աշխատակիցները 5-ն են, որոնց միջին աշխատավարձը կազմում է 200,000 դրամ։ Ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 350 նոր աշխատատեղ:

Ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը