ԶԼՄ. Իրաքի և ՀՀ միջև ավտոբուսային ուղևորափոխադրումներ կիրականացվեն

ԶԼՄ. Իրաքի և ՀՀ միջև ավտոբուսային ուղևորափոխադրումներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - Իրաքի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է Իրաքի և Հայաստանի միջև ավտոբուսային ուղևորափոխադրումների մեկնարկի մասին:

Ուղևորափոխադրումներն իրականացվելու են Իրանի տարածքով, հայտնում է Yerkir.am-ը ԻՌՆԱ-ի վրա հղումով:

Առաջին ուղևորափոխադրումն իրականացվելու է՝ հունիսի 8-ին, իրաքյան մի պետական ընկերության միջոցով: Այն դեռեւս կրելու է փորձնական բնույթ: Նախատեսվում է, որ մոտ ապագայում երկու երկրների միջև կհաստատվեն կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումներ, որոնց համար տարանցիկ ուղի կծառայի Իրանի տարածքը:

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի