ՄԻՊ աշխատակիցները ժեստերի լեզուն են սովորում՝ հաղորդակցվելու խնդիրներ ունեցողների հետ![]() 22 հունիսի 2019 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար «Ագաթ» ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ ժեստերի լեզվով հաղորդակցվելու վերաբերյալ: Ժեստերի լեզվի մասնագետ Ռոզա Ավագյանը դասընթացի մասնակիցներին է ներկայացրել մարդու իրավունքներին առնչվող մոտ 300 առաջնային ժեստեր, որոնք կօգնեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներին արդյունավետ հաղորդակցվել խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ: «Մենք բոլորս պետք է ունենանք համապատասխան գիտելիքներ լսողական խնդիրներ ունեցողների հետ արդյունավետ հաղորդակցվելու համար, որն առավել կնպաստի նրանց ինտեգրմանը և իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը»,- դասընթացի բացման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը: Նա կարևորել է «Ագաթ» ՀԿ-ի հետ համագործակցությունը, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաև արդյունավետ սոցիալական ներառմանը: Դասընթացի կազմակերպիչները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին են տրամադրել ժեստերի լեզվի ուղեցույց-բառարաններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |