Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նորընտիր վարչապետին և նրան ՀՀ հրավիրել

Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նորընտիր վարչապետին և նրան ՀՀ հրավիրել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հեղինակությունը կնպաստեն հայ-հունական բազմաոլորտ օրակարգի խորացմանը և ընդլայնմանը:Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ բարեկամ Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում համագործակցություն զարգացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը: Հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետում: Մեր հանդիպումը հնարավորություն կընձեռի ուրվագծելու երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ուղիները»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
«Ելքը միակն է՝ ձեր ձայնը տվեք Հայ ազգային կոնգրեսին»,-ասել է նա
«Հանրությունը չի հասկանա, եթե մենք Ադրբեջանում գերիներ ունենալով, միակողմանի վերադարձնենք քարտեզները»,-ասել է նա
Նա նշել է, որ վարչապետի պաշտոնակատարի կողմից քաղաքական վենդետաների, վրեժի, կադրային ջարդի մասին խոստումները խիստ մտահոգիչ են
Վերջինս հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կլսենք միջազգային հանրության արձագանքները