ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՅԱՑԵԼ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 9 օգոստոսի 2002 - 23:31 AMT PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ հայ-ռուսական համատեղ ռազմական խմբավորումը կայացել է»,- այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Գյումրի քաղաքի մերձակայքում գտնվող հրաձգարանում անցկացվող հայ-ռուսական տակտիկական զորավարժությունների ավարտին: Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, նախարարն ասել է, որ խմբավորման մեջ ընդգրկված ստորաբաժանումների փոխգործակցությունը կայացել է: «Այսօր ես կարող եմ ասել, որ դրանք մարտունակ են եւ պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,- ասել է նախարարը: Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի խմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Զոլոտովի խոսքերով` ռուսաստանյան ստորաբաժանումների համար զորավարժությունները լավ փորձի ձեռքբերում էր ոչ միայն համազորային մարտերի անցկացման առումով, այլեւ Հայաստանի ռազմական ուժերի ստորաբաժանումների հետ փոխգործակցության առումով: Նշենք, որ մարտական հրաձգության եւ ավիացիայի կիրառմամբ տակտիկական զորավարժությունները անց են կացվել ՀՀ զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի եւ Հայաստանում տեղաբաշխված 102-րդ Ռուսաստանյան ռազմական բազայի համատեղ պլանային հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Փառատոնի բացման ֆիլմը կլինի նրա «Յոթ քողը» Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա |