Ռուս զբոսաշրջիկների միայն 3%-ին է հաջողվել սիրավեպ սկսել Հայաստանում![]() 15 օգոստոսի 2019 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հյուրանոցների առցանց ամրագրման Ostrovok.ru ծառայությունը պարզել է, թե որ հանգստավայրերում են ռուսաստանցիներն առավել հաճախ սիրավեպ սկսում: Ռոմանտիկ ծանոթությունների առումով ռուս զբոսաշրջիկների միայն 3%-ին է հաջողվել դա անել Հայաստանում և միայն 4%-ին՝ Խորվաթիայում: Պարզվել է, որ ռուս զբոսաշրջիկների մեծ մասը նոր ռոմանտիկ ծանոթություններ է հաստատել Ռուսաստանում, իսկ կոնկրետ՝ Կրասնոդարի երկրամասում: Հարցման մասնակիցների 25% այդպես է պատախանել: Ընդ որում ռուս կանանց նույնքան հաճախ է հաջողվել հարաբերություններ սկսել ինչպես Թուրքիայում, այնպես էլ ռուսական հանգստավայրերում: Այդպիսի խոստովանություն է արել հարցմանը մասնակցած կանանց 25%-ը: Ռուսաստանցի տղամարդկանց ավելի դժվար է եղել զուգընկեր գտնել Թուրքիայում՝ 18%-ին: Բացի այդ, տղամարդ մասնակիցները նշել են, որ նոր սիրավեպ բավականին հաճախ են սկսել Ասիայում՝ զբոսաշրջիկների 15%-ին դա հաջողվել է Թաիլանդում հանգստի ժամանակ: Կանանց թվում այդ տոկոսը 8-ն է, գրում է Lenta.ru-ն: Չորրորդ հորիզոնականում է Կիպրոսը՝ հարցման մասնակիցների 10%-ը պատմել է, որ սիրահարվել է այդ երկրում հանգստանալիս: Հարցվածների 9%-ը խոստովանել է, որ սիրավեպեր է ունեցել Իտալիայում, իսկ 8%-ը՝ հարաբերություններ է սկսել Իսպանիայում և Հունաստանում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |