Ոստիկանությունը բացահայտել է 21 տարի առաջ 13 հավի գողությունը: 1998-ին համագյուղացուց գողություն արած քաղաքացին բերման է ենթարկվել Բաղրամյանի ոստիկանների կողմից:
58-ամյա քաղաքացին խոստովանել է, որ 21 տարի առաջ գողություն է կատարել: Նա Լեռնագոգ գյուղից է, հայտնում է ոստիկանության լրատավական ծառայությունը:
Ոստիկանությունը նաև տեսանյութ է հրապարակել՝ մանրամասներ ներկայացնելով գործից:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը 1997 թվականին Արարատի մարզի Դալարիկ գյուղում կատարված հանցագործություն է բացահայտել:43-ամյա տղամարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ 22 տարի առաջ մտել է համագյուղացու տուն և գողացել է կենցաղային իրեր: