ԶԼՄ-ները հայտնում են Օսիպյանի հրաժարականի մասին

ԶԼՄ-ները հայտնում են Օսիպյանի հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին։

Լուրի պաշտոնական հաստատում չկա, հստակ պատճառներ ու նիստի ընթացքի մանրամասներ ևս չեն հաղորդվում։

Ըստ «Հրապարակի», Փաշինյանը խոսել է Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին, ընդ որում՝ Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված և փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, սակայն վարչապետը նրան չի լսել, ինչին հետևել է Օսիպյանի՝ հրաժարական տալու որոշումը։ Իր հերթին, Factor.am-ը հայտնում է, որ Փաշինյանն Օսիպյանին առաջարկել է հեռանալու դեպքում զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը, սակայն Օսիպյանը հրաժարվել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքական համարելու ու դրանց համար որպես պարտադիր պահանջ պատգամավորի պահանջներին (տարիքային ցենզ, քաղաքացիություն և այլն) համապատասխանելը։ Մինչ այդ նշված 2 պաշտոնին կարող էին միայն կադրային սպաներ նշանակվել։

Նույն օրն ավելի ուշ հայտնի է դարձել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը