Աբրահամյան. Չեզոք գոտում ևս մեկ ադրբեջանցի զինվոր էր ծանր վիրավորվել

Աբրահամյան. Չեզոք գոտում ևս մեկ ադրբեջանցի զինվոր էր ծանր վիրավորվել

PanARMENIAN.Net - Արցախում հարավային ուղղությամբ իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ ադրբեջանցին հասցրել էր «մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ»:

«Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։ Alen Ghulyan -ը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողություն, լուսանկարներ է գտել, որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։

Ճիշտ է՝ կոչումը և զորատեսակը դեռ պարզ չի, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չէ։Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևն է (Qürbət Qürbət oğlu Quliyev)»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Ըստ նրա, Հայաստանը դա պետք է անի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով
Ըստ նրա՝ Արևմուտքը փորձում է մխրճվել ՌԴ մասնակցությամբ ձեռք բերված ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների մեջ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
---