Երկրաշարժ՝ Շիրակի մարզում. Ուժգնությունն Աշոցքում կազմել է 3 բալ

Երկրաշարժ՝ Շիրակի մարզում. Ուժգնությունն Աշոցքում կազմել է 3 բալ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 07:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:05-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվե Շիրակի մարզում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ:

Երկրաշարժը զգացվել է Աշոցք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---