Հոկտեմբերի 25-ին ժամը 00:40-ին վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների՝ այդ թվում ներհանրապետական էլեկտրագնացքների, երթևեկությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» աշխատակիցները գործադուլ էին հայտարարել հոկտեմբերի 23-ին: Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում։