Պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին թույլ չեն տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնել է Գորգիսյանը։ «Նախկին պրակտիկան շարունակվում է: Ժամանակին, երբ ԵԼՔ դաշինքը դեռ կար, և Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը փորձում էին այցելել Ժիրայր Սեֆիլյանին, մեծ աղմուկ բարցրացավ, որովհետև փորձում էին նրանց չթույլատրել: Հին պրակտիկան շարոընակվում է», - ասել է Գորգիսյանը: Նա հավելել է, որ դատարանը ևս Բաբայանի ձերբակալումը ոչ իրավաչափ է համարել, սակայն բավարարել է կալանավորման միջնորդությունը: «Իրավիճակը հասկանալու համար եկել էինք, որպեսզի տեսակցեինք պարոն Բաբայանին և տեղում նրանից պարզեինք իր մոտեցումները»,- ասել է Գորգիսյանը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, որոշել է կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Ըստ դատարանի, Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը իրավաչափ չէ: Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, մասնավորապես, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |