1 նոյեմբերի 2019 - 10:15 AMT
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ավելի վաղ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ի 01:00-ի դրությամբ ձյան տեսքով տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։