Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, մարզիկ Սարգիս Ստեփանյանը կրկին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը Ռումինիայում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում: Նա նվաճել է այդ տիտղոսն արդեն 4-րդ անգամ: Այդ մասին չեմպիոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է և զրկվել 2 ոտքից և աջ ձեռքից 2014-ի ամռանը, մարտական առաջադրանք կատարելիս, երբ դուրս էր բերում վիրավոր զինակցին ականապատ տարածքից՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

«Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։ Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում»,- ասվում է գրառման մեջ:

Սարգիս Ստեփանյանը նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին