ՀՔԾ-ն չի մեկնաբանում Արսեն Բաբայանի հեռախոսազանգերի արգելքը

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Արսեն Բաբայանի հեռախոսազանգերի արգելքը

PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հեռախոսազանգերի արգելքի մասին հարցը հատուկ քննչական ծառայությունում չեն մեկնաբանում:

PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան ՀՔԾ մամուլի ծառայությունից հիշեցրին, որ հոկտեմբերի 31-ին հանվել է Բաբայանի մերձավոր հարազատների տեսակցության արգելքը՝ չմեկնաբանելով հեռախոսազանգերի արգելքին վերաբերող հարցը:

Նոյեմբերի 1-ին Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ամբողջ ծավալով պահպանվում է հեռախոսազրույցի արգելքը: Հոկտեմբերի 31-ին ՀՔԾ-ն հանել էր Բաբայանի մերձավորների տեսակցելու արգելքը, կինն ու երեխաները կարողացել էին տեսակցել նրան: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով, ապա նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Բաբայանը կալանավորվել էր հոկտեմբերի 24-ին։ Բաբայանը, ըստ ՀՔԾ պաշտոնական հիմնավորման, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել է պաշտոնեական կեղծիքներ։

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը