Գիտնականները ՄԻԱՎ-ի նոր շտամ են հայտնաբերել

Գիտնականները ՄԻԱՎ-ի նոր շտամ են հայտնաբերել

PanARMENIAN.Net - 19 տարվա աշխատանքից հետո գիտնականների թիմը մարդու իմունաանբավարարության՝ ՄԻԱՎ-ի նոր շտամ է հայտնաբերել:

Abbott Laboratories ընկերությունը հետազոտությունն անցկացրել է Միսսուրի համալսարանի հետ համատեղ, և եկել է այն եզրակացության, որ նոր շտամը ՄԻԱՎ-1-ի տարբերակի Մ խմբի մաս է կազմում՝ ՄԻԱՎ-1-ը վիրուսային այն ենթատեսակն է, որը գլոբալ ՄԻԱՎ պանդեմիա է առաջացնում, գրում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով:

Գիտնականները պնդում են, որ մտահոգվելու կարիք չկա, քանի որ բուժման ժամանակակից մեթոդներն արդյունավետ են նոր շտամի դեմ: Այնուամենայնիվ, նոր շտամի հայտնաբերումն առավել լիարժեք պատկեր է տալիս, թե ինչպես է զարգանում ՄԻԱՎ-ը և թույլ կտա ՄԻԱՎ ախտորոշման առավել ճշգրիտ մեթոդներ մշակել:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, աշխարհում ՄԻԱվ վարակակիր մոտ 36,7 մլն մարդ կա: Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդության մոտ 70 մլն դեպք, որից 35 մլն հիվանդ մահացել է:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---