ՀՖՖ-ում սկսել են «զտել» գործկոմ ընտրող ՀԿ-ներին25 նոյեմբերի 2019 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կընտրվի դեկտեմբերի 23-ին, իսկ մինչ այդ թեկնածություն առաջադրելու մասին կարող է հայտարարել ցանկացած ոք՝ ֆուտբոլի հետ կապ ունեցող և ոչ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՖՖ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը: Պատասխանելով ՀՖՖ ղեկավար դառալու հայտ ներկայացրած թեկանծուների մասին հարցին՝ Կարապետյանը նշեց, որ թեկնածուների վերաբերյալ դեռևս ինֆորմացիա չկա: «Ցանկացած ոք կարող է հիմա հայտարարել, որ ինքը առաջադրվելու է, բայց դա մեկնաբանելը ֆեդերացիայի գործառույթը չէ: Կարող է ՀՖՖ-ի հետ որևէ կապ չունեցող կամ այլ գործունեությամբ զբաղվող ցանկացած մարդ հայտարարել այդ մասին: Դրա դրդապատճառներն ու մոտիվացիան պետք է իրենցից ճշտեք, այլ ոչ թե ՀՖՖ-ից»,- ասաց Կարապետյանը: Անդրադառնալով ֆեդերացիայի գործկոմի կուսակցականացված կազմի մասին հարցին և նոր հնարավոր կազմի մասին դիտարկմանը՝ Կարապետյանը ասաց, որ գործկոմի ընդգրկվող թեկնածուներին առաջարկում են ՀՖՖ անդամ հասարակական կազմակերպությունները: «ՀԿ-ներն իրավասու են առաջադրել ցանկացած թեկնածուի, որին իրենք հարմար են համարում, կլինի կուսակցական, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՖՖ-ում արդեն սկսվել է նաև այդ ՀԿ-ների «զտման» գործընթացը: Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը ՀՖՖ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր հրաժարականի մասին։ Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |