Իրաքի վարչապետը որոշել է հեռանալ պաշտոնից

Իրաքի վարչապետը որոշել է հեռանալ պաշտոնից

PanARMENIAN.Net - Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից՝ արյունահեղ անկարգությունների ֆոնին, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:

ԶԼՄ-ները հայտնել են, որ բողոքի ակցիաներն ուղեկցող անկարգությունների ժամանակ բախումների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել, տուժել է մոտ 15,000-ը:

«Ես նամակ կուղարկեմ Ներկայացուցիչների պալատ՝ վարչապետի պաշտոնից հրաժարականի խնդրանքով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նոյեմբերի 28-ին Իրաքում ավելի քան 30 ցուցարար է զոհվել անվտանգության ուժերի հետ բախումներում, որոնք հաջորդել են Էն Նաջաֆում Իրանի հյուպատոսության հրկիզմանը:Վերջին շաբաթների ընթացքում Իրաքի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ մասնակիցները պահանջում են աշխատանք, պայքար կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ:

Նոյեմբերի 27-ին ցուցարաները հրկիզել էին Նաջաֆում գտնվող Իրանի հյուպատոսությունը: Ցուցարարները մեղադրում էին Իրանին Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ: Նրանք վանկարկում էին՝ «Իրան, ձեռքերդ հեռու Իրաքից»: Հյուպատոսության աշխատակիցները հասցրել էին փախչել: Իրանը դատապարտել է այդ հարձակումը:

Սա նոյեմբերին տեղի ունեցած արդեն 2-րդ հարձակումն է Իրաքում գործող Իրանի հյուպատոսությունների վրա: Նման հարձակում էր եղել նար Քերբելա քաղաքում:Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին ստանձնել է պաշտոնը մեկ տարի առաջ՝ բարեփոխումներ խոստանալով, որոնք այդպես էլ չեն մեկնարկել: Իրաքի երիտասարդները հոկտեմբերից բողոքի ակցիաներ են սկսել: Բողոքի առաջին ալիքի ժամանակ 149 մարդ է սպանվել:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին