ԿԳՄՍ նախարարի տեղակալը բերման է ենթարկվել կաշառք ստանալու կասկածանքով

ԿԳՄՍ նախարարի տեղակալը բերման է ենթարկվել կաշառք ստանալու կասկածանքով

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը բերման է ենթարկվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից՝ հավելելով նաև, որ նրա հետ միասին բերման են ենթարկվել վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են»,-ասվում է ԱԱԾ հաղոդրագրության մեջ:

Ըստ ԶԼՄ հրապարակումների բերման ենթարկված պաշտոնյան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լորեցյանն է, ով համակարգում է սպորտին առնչվող հարցերը:

 Ուշագրավ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը