Բելառուսում մահապատիժ է իրականացվել. Մարդասպանը գնդակահարվել է

Բելառուսում մահապատիժ է իրականացվել. Մարդասպանը գնդակահարվել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Բելառուսում գնդակահարվել է կալանավոր Ալեքսանդր Օսիպովիչը, որը մեղավոր է ճանաչվել 2 կանանց սպանության մեջ:Այդ մասին հայտնել է Մոգիլյովի շրջանի դատախազ Օլգա Իվանովան, որը որպես մեղադրող է հանդես եկել դատարանում:

Ըստ Իվանովայի, Գերագույն դատարանի դատավճռից հետո, որն անփոփոխ է թողել մահապատիժը, Օսպիովիչը ներման խնդրանքով դիմել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, սակայն, այն չի բավարարվել, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ գործի նյութերի, Օսպիովիչը 2 ծանոթ կանանց հետ ալկոհոլի օգտագործումից և վիճաբանությունից հետո ծեծի է ենթարկել նրանց: Նրանք փակվել են լողասենյակում՝ փորձելով փրկվել, սակայն տղամարդը, զինվելով մուրճով և դանակներով, կարողացել է մտնել լողասենյակ: Դրանից հետո նա մուրճով, դանակով և ձեռքերով 77 հարված է հասցրել կանանցից մեկին, իսկ մյուսին՝ 16 հարված դանակով և ձեռքերով, այդ թվում 2 հարված գլխի և պարանոցի շրջանում: Երկուսն էլ տեղում մահացել են:

Բելառուսը Եվրոպայի և ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ պահպանվել է մահապատիժը, որն ըստ սահմանադրության կիրառվում է որպես ծայրահեղ պատժամիջոց առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպություններ մշտապես դատապարտում են մահապատժի կիրառումը Բելառուսում:

Մահապատիժը Բելառուսում իրագործվում է գնդակահարության միջոցով: Հարազատներին, որպես կանոն, չեն հայտնում գնդակահարության մասին և վերջին տեսակցություն չեն տրամադրում: Նրանց չի հանձնվում նաև մահապատժի ենթարկվածի դին, իսկ հուղարկավորության վայրը գաղտնի է պահվում:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---