Նեթանյահուն ջախջախիչ հարվածով է սպառնում Իսրայելի վրա հարձակման դեպքում 8 հունվարի 2020 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ յուրաքանչյուրին, ով կգրոհի Իսրայելը, ջախջախիչ հարված է սպասվում: Այդ մասին նա ասել է Երուսաղեմում կայացած խորհրդաժողովի ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Իսրայել պետությունը կայուն խարիսխ է Մերձավոր Արևելքի բուռն ջրերում: Մենք ամուր ենք կանգնած մեզ ոչնչացնել ձգտողների առջև: Ցանկացածը, ով կհարձակվի մեր վրա, ջախջախիչ հարված կստանա»,-ասել է Նեթանյահուն համաժողովի ամբիոնից: Սա Իսրայելի վարչապետի առաջին հրապարակային հայտարարությունն է Իրանի կողմից Բաղդադում ԱՄՆ ռազմակայանների հրթիռակոծումից հետո: Նեթանյահուն նաև աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ վերջինիս գործողություններում: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հատուկ ցուցումներ չի տվել քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման համար: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար մոտալուտ վրեժի մասին․ երկրի խորհրդարանն ընդունել էր ԱՄՆ բանակն ահաբեկիչներ հռչակող բանաձև, Թեհրանը սպառնացել է նաև հարվածել այն մերձավորարևելյան երկրներին, որտեղից իր դեմ գործողություններ կիրականացվեն։ Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա |